-
12.11.2014|
16:48
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հաստատում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են:
-
12.11.2014|
16:46
Ոչիշխանական եռյակը՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն», քննարկում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը միասնական տեսակետ հայտնելու հարցը:
-
12.11.2014|
16:36
ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը 2015-ի բյուջեի վերաբերյալ Facebook-յան իր էջում ներկայացրել է 50 դիտարկում:
-
11.11.2014|
17:54
Ազգային ժողովը հաստատեց կառավարության ներկայացրած կառուցվածքային փոփոխությունը: ՀՀ նախագահի վավերացնելուց հետո ԱԻՆ և տարածքային կառավարման նախարարությունները կդառնան մեկ մարմին, կհաստատվի նաև միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը:
-
11.11.2014|
17:52
Երեկ ՀՀ նախագահը խոսեց ընդդիմադիր եռյակի ներկայացրած 12 կետերի մասին, իսկ այսօր ԱԺ-ում ընդդիմադիրները նրան պատասխանեցին լռությամբ:
-
11.11.2014|
15:15
ՀՀ նախագահը կառավարությանն առաջարկել է վերանայել եռյակի 12 կետից բաղկացած փաթեթը:
«… Ճիշտ կլինի և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»,- ասել է Սերժ Սարգսյանը երեկ:
-
11.11.2014|
00:57
Խորհրդարանի ոչիշխանական քաղաքական ուժերը միասնական ու խրոխտ, «մեկ շնչով» կարողացան հասնել միայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին, ինչը հնարավոր դարձավ ոչիշխանականների ու Հովիկ Աբրահամյանի թիմի ներդաշնակ գործողությունների պատճառով:
-
07.11.2014|
16:23
Այսօր Գյումրիում, ռուսական ռազմակայանի «Մեծ ամրոց» թաղամասում բացվել են Միխայիլ Կալաշնիկովի արձանը և ռազմաբազայի թանգարանը:
-
07.11.2014|
13:11
ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը կխորհրդակցեն ոչիշխանական քաղաքական կուսակցությունների հետ ոչիշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ ձևավորելու հարցի շուրջ՝ «Համաժողովրդական շարժման համակարգված գործունեությունն ապահովելու նպատակով»՝ հաղորդել են ԲՀԿ-ի քաղաքական խորհրդից, որն այսօր նիստ է գումարել։ ԲՀԿ-ի տարածած հայտարարությունում նշվում է, որ կուսակցության Երևանի և մարզերի գրասենյակները կտրամադրվեն համաժողովրդական շարժման քաղաքական խորհրդին` Համաժողովրդական շարժման գրասենյակներ հիմնելու նպատակով:
-
07.11.2014|
12:33
Ֆինանսների նախարարությունը մաքրում է իր պարտքերի ցուցակը։ Երեկ կառավարությունը հաստատեց 1997-ից արտաքին պարտքի միջոցառումների պայմանագիրը ԱՊՀ երկրների հետ չեղյալ ճանաչելու մասին որոշումը, քանի որ ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ուրախ լուր ուներ` պայմանագրով բոլոր պարտավորություններն իրականացվել են։ Ի դեպ, նախարարի թղթապանակում էլի մի քանի առաջարկներ կային։